Վանաձոր Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է: Այն Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքն է և Լոռու արդյունաբերական, տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորության վրա: Վանաձորը նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, այնուհետև՝ սովետական շրջանում՝ Կիրովական, իսկ Հայաստանի անկախացումից հետո (1992), Կիրովականը վերանվանվել է Վանաձոր: Քաղաքը գտնվում է Փամբակ գետի հովտում, ծովի մակարդակից 1350 մ բարձրության վրա, շրջապատված է Բազում և Փամբակ լեռներով: Արևելքից և հարավից քաղաքը շրջապատված է անտառներով, հյուսիսից և արևմուտքից՝ խոտածածկ սարերով: Վանաձորի կլիման բնութագրվում է զով ամառներով և համեմատաբար մեղմ ձմեռներով: Քաղաքի անվանումը կապված է պատմական հայկական Վան քաղաքի հետ, որն այժմ...